Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ, 936 հիվանդ դուրս է գրվել քովիդ կլինիկաներից, ապաքինվածների ընդհանուր թիվը 340 328 է:
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն աճել է 311-ով:
StopCov- ի համաձայն՝ համաճարակի սկզբից մինչ օրս հաստատվել է վարակի 354 276 դեպք:
Օրվա ընթացքում արվել է 10 442 թեստ`այդ թվում 5216 անտիգենի:
Վարակման օրական դրականության ցուցանիշը 2.98% է, վերջին 14 օրվա ընթացքում `2.61%, վերջին շաբաթվա ընթացքում` 2.3%:
Պատվաստվել է 207 470 մարդ, 728-ը ՝ վերջին 24 ժամվա ընթացքում:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: