Խորհրդարանը 80 կողմ, 27 դեմ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ ընդունեց կուսակցությունների ֆինանսավորման օրենսդրական նախաձեռնություն:
Օրենսդրական փաթեթի համաձայն, մանդատներից հրաժարվող կուսակցությունը կորցնում է բյուջեի ֆինանսավորումը և մի շարք կանոնադրական արտոնություններ: Օրենսդրական փաթեթը «Վրացական երազանքի» նախաձեռնությունն է:
Օրինագծի համաձայն, կուսակցությունը կորցնում է պետբյուջեից ֆինանսավորում ստանալու իրավունքը, եթե կուսակցության կողմից ընտրված խորհրդարանի իրական անդամների թիվը կրճատվի իր ստացած մանդատների առնվազն կեսով:
Ինչպես նաև, առաջիկա 6 օրացուցային ամիսների ընթացքում կուսակցությունը չի ստանա բյուջեի ֆինանսավորում, եթե իր առաջադրմամբ ընտրված խորհրդարանի անդամների կեսից ավելին չմասնակցեն հերթական լիագումար նիստերի կեսից ավելիին:
Նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի փետրվարի 1-ից: