Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Քութայիսիում լրագրողների հետ զրույցի ընթացքում արձագանքել է Նամախվանի ՀԷԿ-ի շինարարությանը: Նրա խոսքով, ծանոթացել է ՀԷԿ-ի շինարարության նախագծին ու ներդրողների հետ միասին աշխատում են, որ առկա նախագծով չկառուցվի:
Վարչապետի հետ Քութայիսիում է եղել նաև Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան, ով ավելացրել է, որ առաջիկա 12 ամիսների ընթացքում նախագիծը կձևափոխվի ու լիովին անվտանգ կդառնա:
Վարչապետի հայտարարությունից հետո արդեն 225 օր բողոքող «Ռիոնիի կիրճի պաշտպանների» առաջնորդներից Վառլամ Գոլեթիանին նշել է.
«Քանի որ նախագիծն արդեն «խնդրահարույց» են կոչում, անհրաժեշտ է, որ իշխանությունը խոսի այս մասին խնդիրն առաջացնող կողմի հետ»: Նրա խոսքով, եթե չլինեին ցույցերը, իշխանությունը չէր էլ իմանա, որ խնդիր կա:
Ավելին`
«Ռիոնիի պաշտպանները», կառավարությունն ու թուրքական ընկերությունը