Վրաստանում հունիսի 10-ին մեկնարկում է կորոնավիրուսի դեմ Սինովակ պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով պատվաստման համար գրանցման գործընթացը: Հունիսի 14-ից կրկին հասանելի կլինի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ չափաբաժնով պատվաստվելու գրանցումը:
Սինովակի երկրորդ չափաբաժնով պատվաստումն իրականացվում է առաջին չափաբաժինը ստանալուց 14-28 օրվա ընթացքում:
Հունիսի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչում շնորհեց Սինովակ պատվաստանյութին՝ 18 տարեկանից բարձր անձանց համար կիրառելու նպատակով:
Վրաստանն ապրիլ 29-ին ստացել է Սինովակի 100000 չափաբաժին, մինչ այս պահը առաջին չափաբաժնով պատվաստվել է 17 199 մարդ: