Վրաստանի Պետական խնամքի գործակալության տնօրեն Մերի Մաղլափերիձեի հայտարարությամբ, այս փուլում ընդհանուր առմամբ Նինոծմինդայի մանկատունը լքել է 24 երեխա:
«Այս պահին մանկատանն է գտնվում 29 երեխա: Մանկատունը մինչ օրս լքել է 24 երեխա: Այս պահին ավելի քան 10 մասնագետներ տեղում աշխատում են երեխաների հետ և գնահատման գործընթացը շարունակվում է», — ասել է նա:
Հունիսի 6-ի դրությամբ, Նինոծմինդայի մանկատունը լքել էր 20 շահառու` այդ թվում հաշմանդամություն ունեցող 7 երեխա: Անչափահասների համար այլընտրանքային խնամքի ծառայություններ են նշանակվել: Խոսքն ընտանեկան տիպի մանկատների մասին է, կամ խնամատար ընտանիքների: Այս փուլում որոշ երեխաներ ուղարկվել են կենսաբանական ընտանիքներ: Տարբեր իրավիճակներում սոցաշխատողները գործում են անհատական մոտեցմամբ, տեղում գնահատվում է իրավիճակը, փորձ է արվում երեխաներին զերծ պահել վնասից, պահպանել նրանց հիմնարար իրավունքները` հաղորդում են գերատեսչությունից:
Նինոծմինդայի մանկատան շուրջ աղմուկը չի դադարում. ինչ կատարվեց