Ռուսաստանի զբոսաշրջության դաշնային «Ռոստուրիզմ» գործակալությունը զբոսաշրջության ոլորտի ընկերություններին կոչ է անում՝ Ռուսաստանի քաղաքացիներին շրջագայություն առաջարկելիս զգուշացնել, որ Վրաստանում նրանց համար հնարավոր «վտանգներ» կան: Այս մասին «Ռոստուրիզմի» ղեկավարի խորհրդական Սվետլանա Սերգեեւան փոխանցել է «Ռիա Նովոստի» լրատվականին: Գործակալությունը նաեւ խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին, Վրաստան այցելելուց առաջ հաշվի առնել «ակտիվ ռիսկերը»: Սվետլանա Սերգեեւայի փոխանցմամբ, «Ռոստուրիզմին» նման հայտարարություն տարածելու խորհուրդ է տվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը: Դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով, Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների համար հյուպաոսական եւ դատական օգնություն ցուցաբերելը շատ դժվար է: Նրա խոսքով, Վրաստանում գործում է «Օկուպացված տարածքների մասին» օրենքը, որի հիման վրա՝ 2015-ին Ռուսաստանի 3 քաղաքացի է ձերբակալվել, եւս մի քանիսը՝ տուգանվել է: