Մեկ շաբաթ տևած ամրապնդումից հետո, լարին ինչպես դոլարի, այնպես էլ եվրոյի նկատմամբ կրկին արժեզրկվեց:
Հունիսի 7-ի առևտրի արդյունքում, մեկ դոլարի արժեքը դարձավ 3,1569 լարի, ինչը մինչ այս գործող դրամարժեքի հետ համեմատ 7,78 թեթրիով արժեզրկում է ենթադրում:
Ինչ վերաբերում է եվրոյին, վերջինի նկատմամբ լարին արժեզրկվել է 10,96 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոն կազմում է 3,8372 լարի:
Հատկանշական է, որ մեկ ամսվա կտրվածքով լարին դոլարի նկատմամբ 27,6 թեթրիով, իսկ եվրոյի՝ 30,8 թեթրիով ամրապնդված է:
Հիշեցնենք` լարիի կուրսի տատանումները նվազեցնելու նպատակով, Վրաստանի ազգային բանկն այս տարի 7 դրամարժեքային միջամտություն է իրականացրել ու ընդհանուր առմամբ վաճառել 242,9 մլն դոլար: Ապրիլի 22 -ին աճուրդով վաճառվեց 30 մլն դոլար: