Վրաստանի աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և Arbeiter-Samariter-Bund (ASB) գերմանական կազմակերպության միջև ստորագրվել է Փոխհամագործակցության հուշագիր:
«Միասին մենք կարող ենք. համագործակցություն Վրաստանի և Հայաստանի միջև՝ արտակարգ իրավիճակներում» — ծրագրի հիմնական նպատակն է բարելավել աղետների ռիսկի կառավարման համակարգը, կարողությունների զարգացումը և միջսահմանային համագործակցության մեխանիզմները: Այս մասին հաղորդում է Վրաստանի աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարությունը:
Վրաստանի աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի փոխնախարար Գիորգի Ծոծկոլաուրիի խոսքով՝ նախագիծը կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար, հատկապես համաճարակային պայմաններում:
«Կարծում եմ, որ տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող նախագիծ է սկսվել: Համաճարակն ու բնական աղետների սրումը մեզ ցույց են տվել, որ երկրներին աղետներին պատրաստ լինելն ավելի ու ավելի է կարևորվում: Հուսով եմ, որ միջազգային գործընկերների աջակցությամբ, մեր հայ գործընկերների հետ միասին, մենք կկարողանանք ստեղծել արդյունավետ մեխանիզմներ աղետներին համատեղ արձագանքելու համար», — ասել է փոխնախարարը:
Փոխհամագործակցության հուշագիրը Վրաստանի կողմից ստորագրել է փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի փոխնախարար Գիորգի Ծոծկոլաուրին, իսկ Հայաստանի կողմից՝ ԱՆ առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: