Մառնեուլի մունիցիպալիտետի Դամիա գյուղի հանրակրթական դպրոցի աշակերտները՝ «Մեդիագրագիտություն և անձնական տվյալների պաշտպանություն» թեմայով ծրագիր-դասընթաց են անցկացրել:
«Ինչպե՞ս ստուգել աղբյուրը, ստուգել նկարները google-ի միջոցով և որ ոչ բոլոր կարդացածին է պետք հավատալ», — ծրագրի մասին «Ալիք մեդիային» պատմում է ծրագրի կազմակերպիչ, Դամիայի հանրակրթական դպրոցի ՏՀՏ ուսուցիչ Նորայր Միսկարյանը:
Ըստ Միսկարյանի, թեմային վերաբերող նյութերը հավաքագրել են աշակերտները և ապա միասին ստուգել, կազմել են ամբողջ ծրագիրը, ուսումնասիրել գործիքներն ու դպրոցում շնորհանդես արել:
Ծրագիրը նպատակ ուներ զարգացնել աշակերտների հմտությունները անձնական տվյալների պաշտպանության, անվտանգ աղբյուրների օգտագործման և ապատեղեկատվությունն ու ճշմարտությունը պարզելու ժամանակ սոցիալական մեդիայի հետ շփումը:
Նորայր Միսկարյանը մասնակցել է մեդիագրագիտության դասընթացների և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում և այժմ իր փորձով կիսվում է իր աշակերտների ու այլ ցանկացողների հետ: