Ընթացիկ տարվա առաջին 4 ամիսների Վրաստանում 19,3 հազար հանցագործություն է արվել, սա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 0,5% -ով քիչ է:
Տվյալները հրապարակել է Վրատանի ներքին գործերի նախարարությունը: Կատարված հանցագործությունների ավելի քան մեկ երրորդը բացահայտվել է: Ըստ գերատեսչության` Վրաստանում ամսվա ընթացքում միջինը 4,5-5 հազար հանցագործություն է արվում:
Վրաստանում ամենատարածված հանցատեսակը մնում է գողությունը: Հունվար-ապրիլ ընթացքում 5,5 հազար գողություն է կատարվել, 31,28%-ը բացահայտվել է: 2-րդ տեղում ընտանեկան բռնությունն է, 4 ամսվա ընթացքում 1,8 հազար նման հանցագործություն է արվել, 64,2%-ը` բացահայտվել: 3-րդ տեղում տրանսպորտային հանցագործություններն են, 4-րդ տեղում` թմրահանցագործությունները, 5-յակը եզրափակում է սպառնալիքը:
Ըստ ՆԳՆ-ի` 2021-ի առաջին 4 ամսվա ընթացքում երկրում 28 սպանություն է արվել, 12-ը` հատուկ դաժանությամբ, առողջությանը վնաս հասնելու 112 դեպք է եղել, բռնաբարության 42 դեպք, պատանդ վերցնելու` 3, մարդկանց առևտրի` 6, կաշառքի` 9, ահաբեկչության` 5 դեպք:
Հունվարի մեկից ապրիլի 30-ը տարբեր հանցագործություններ կատարելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել 6618 մարդ, 454-ը պայմանական ազատազրկմամբ է պատիժ կրում: 2 178-ը քրեական պատասխանատվության է ենթարկվել Թբիլիսիում: