Վրաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվն աճել է

Վրաստանում տարեսկզբից մինչ օրս ՄԻԱՎ վարակի  221 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր առմամբ` երկրում գրանցված է  8 853 ՄԻԱՎ վարակակիր`  6 612 տղամարդ և  2 241 կին: Պացիենտների մեծ մասի տարիքը  29-39 տարեկան է: ՁԻԱՀ զարգացել է  4 441 պացիենտի մոտ:

Հունիսի 2-ի դրությամբ` ՄԻԱՎ բուժում ստանում է  5 561 մարդ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարակի` ամենատարածված աղբյուրները վարակված ասեղով թմրանյութի ներարկումն է, հետերոսեքսուալ ու հոմոսեքսուալ կապերը: Դեպքերի մեծ մասը գրանցված է մայրաքաղաքում` 3 313 ,  87 –ն այլ երկրի քաղաքացի է:

2021-ին 46  ՄԻԱՎ վարակակիր է մահացել`  35 տղամարդ, 11 կին: Նախորդ տարի` 157 մահ է  եղել:  Վրաստանում առաջին ՄԻԱՎ/ՁԻԱՀ ախտորոշումը 1989-ին էր: Վրաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեստն ու խորհրդատվությունն անվճար են և անանուն: