Մեր տրանսպորտային քաղաքականության նպատակը՝ հասարակական տրանսպորտը ամենահարմարավետ և ամենակարգավորվածը դարձնելն է, — այս մասին այսօր մայրաքաղաքի կառավարման նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով, մինչև 2021 թվականի ավարտը մայրաքաղաքում այլևս չեն երթևեկի հին մոդելի դեղին ավտոբուսները, ինչպես նաև երթուղային տաքսիները:
«Մինչև տարեվերջ մայրաքաղաքում ընդհանրապես դեղին ավտոբուս չի երթևեկելու, դա վերաբերում է ինչպես ավտոբուսներին, այնպես էլ երթուղային տաքսիներին: Սա շատ կարևոր է: Սակայն հարկ է նշել, որ մենք չենք կարող խնդիրը լուծել պարզապես ավտոբուսները փոխարինելով: Բարեփոխման բոլոր մանրամասները, պետք է կատարվեն: Համոզված եմ, որ 30 տարի շարունակ խնդիր հանդիսացող այս ուղղությամբ ամեն ինչ մեկընդմիշտ կկարգավորվի, և ամեն ինչ կլինի նույն մակարդակի վրա, ինչպես եվրոպական բոլոր զարգացած մայրաքաղաքներում», — ասել է Թբիլիսիի քաղաքապետը: