Հունիսի 2-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվաստվել է 149 191 մարդ: Լրիվ պատվաստման կուրսն անցել է 33 718 քաղաքացի:
Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Այժմ AstraZeneca տեսակի պատվաստանյութով պատվաստվելու համար կարող են գրանցվել 45 տարեկանից բարձր քաղաքացիները:
18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումն ընթանում է չինական «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով: Մայիսի 24-ից 18 տարեկանից բարձր քաղաքացիները պատվաստվում են «Սինովակ» տեսակի պատվաստանյութով: