Վրաստանի կառավարության որոշմամբ` սոցիալապես անապահով երեխաների ամենամսյա օգնությունը հուլիսի 1-ից կկրկնապատկվի: Այսօր առկա 50 լարիի օգնության փոխարեն սոցիալապես անապահով երեխաները կստանան 100 լարի:
Ինչպես նաև ընդլայնվում է այն երեխաների շրջանակը, որոնք ստանում են նպաստ: Մինչ այժմ գործող 100 000 սոցիալական բալի փոխարեն, 100 լարիի ամենամսյա օգնություն կստանան այն ընտանիքների երեխաները, որոնց սոցիալական բալը չի գերազանցում 120 000-ը:
Որոշումը վերաբերում է ավելի քան 215 հազար երեխայի: Ամեն տարի պետական բյուջեից ծրագրի համար կհատկացվի 145 մլն լարի: