Վրաստանի Խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան շնորհավորում է երեխաներին` միջազգային օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ ծնողներին և բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են հաջորդ սերնդի դաստիարակությանը: Մենք միասին պետք է հնարավոր ամեն ինչ անենք երեխաների՝ մեր երկրի ապագայի համար, էլ ավելի անվտանգ ու առողջ միջավայր ստեղծելու համար:
Սիրելի երեխաներ, մաղթում եմ ձեզ առողջություն ու երջանիկ մանկություն», — սոցցանցում գրել է խորհրդարանի նախագահը՝ հրապարակելով լուսանկար: