Վրաստանում հուլիսից հնարավոր է մեղմացվի դիմակ կրելու կարգը:
Այս մասին ասել է Հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավարը: Ամիրան Գամկղրելիձեն չի բացառում, որ հուլիսից դիմակի պահանջ լինի միայն մասսայական կուտակումների դեպքում` օրինակ հանրային տրանսպորտում, կանգառներում, մարդաշատ այլ վայրերում: Բժիշկը համեմատական է տարել հարևան երկրների հետ ու նշել, որ այնտեղ երրորդ բռնկումն ավելի շուտ են անցել, իսկ Վրաստանում նոր դեպքերն օրական մի քանի հարյուր են, դիմակն էլ համարվում է կանխարգելիչ լավագույն միջոցը:
Հիշեցնենք` Վրաստանում դիմակ պարտադիր է ինչպես փակ, այնպես էլ բաց հանրային տարածքներում: Նախօրեին ոստիկանությունը պանդեմիայի կանոնների խախտման 532 դեպք է արձանագրել: Միայն երեկ 20 լարի (մոտ 6 դոլար) տուգանք է գրվել 364 մարդու` դիմակի պահանջն անտեսելու համար: Եվ 98 մարդ տուգանվել է երկրորդ անգամ, այս դեպքում տուգանքը 40 լարի է: