Վրաստանում հեռավար կրթության ռեժիմում շարունակում է մնալ 51 դպրոց ու 131 առանձին դասարան։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է աշակերտների 0,04%, ուսուցիչների ու դպրոցների անձնակազմի` 0,2%-ը։
Նվազել է ռիսկի խմբում գտնվող և հեռավար աշխատելու ցանկություն հայտնած ուսուցիչների թիվը։ Ներկայումս երկրի մասշտաբով 129 ուսուցիչ է հեռավար աշխատում։
Հիշեցնենք` դպրոցում կորոնավիրուս հաստատվելու դեպքում տեղային սահմանափակումների են դիմում, հեռավար ուսուցման է անցնում կամ դպրոցը, կամ տվյալ դասարանը։
Վրաստանի կրթության նախարարությունից ասել են, որ 2020-21 ուսումնական տարին բարեհաջող ավարտելը գերատեսչության առաջնահերթությունն է, արվում է հնարավորը` ռիսկերը նվազեցնելու համար։