Վաղը Թբիլիսիում Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան կներկայացնի իր նոր թիմը: Մայիսի 29-ին, ժամը 17:00-ին հայտնի կդառնա, թե ովքեր են «Վրացական երազանքի» ամենահեղինակավոր նախկին վարչապետի՝ «Վրաստանի համար» թիմի անդամները, ինչ ծրագրերով է Գախարիան պայքարելու իր նախկին թիմի դեմ:
Գիորգի Գախարիան փետրվարի 18-ին հրաժարականից մի քանի օր անց հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից, որին հաջորդեցին մի շարք անձանց հանրային հայտարարությունները, որ նրանք միանում են Գախարիայի թիմին: Իշխող «Վրացական երազանքից» 6 պատգամավորներ լքեցին խորհրդարանական մեծամասնությունը և հայտարարեցին, որ միանում են նախկին վարչապետի թիմին: Այսօր Գիորգի Գախարիայի թիմին է միացել ՆԱՏՕ-ում Վրաստանի նախկին դեսպան Լաշա Դոլիձեն:
Ըստ վրացական լրատվամիջոցների` Գախարիան իր նոր թիմով պատրաստվում է մասնակցել առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նախկին վարչապետի թիմը կունենա նաև Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու: