Այսօր Վրաստանի Էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորման ազգային հանձնաժողովի որոշմամբ` հունիսի 1-ից մայրաքաղաք Թբիլիսիում 1 խորանարդ մետր բնական գազի սակագինը ավելանում է շուրջ 8 թեթրիով և այսուհետ այն կկազմի 54 թեթրի նախկին 46-ի փոխարեն:
Ինչպես հայտարարվել է նիստի ժամանակ, «Թբիլիսի Էներջի» ընկերությունը, որը մայրաքաղաքին ապահովում է բնական գազով, ավելի քան 20 մլն լարիի պարտք է կուտակել, ինչը պայմանավորված է եղել ազգային արժույթի փոխարժեքի տատանումներով:
Նոր սակագինը ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունիսի 1-ից և կգործի մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: