Մայիսի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 508 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 340 838 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 24 358 թեստավորում, որից 12 320 -ը հակամարմինների արագ թեստով, 12 038 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 481 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 323 409 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 4 699:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.09%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.77%, վերջին 7 օրվանը՝ 3.47%: