Այսօր, մայիսի 26-ին Վրաստանը նշում է անկախության 103-ամյակը: Տոնի հետ կապված երկրում մի շարք միջոցառումներ կանցկացվեն:
Անկախության օրվան նվիրված միջոցառումներն այս տարի, համաճարակային իրավիճակից ելնելով, կանցնացվեն ավելի համեստ կերպով: Այսօր հայրենիքի առջև երդում կտա 247 նորակոչիկ: Այս տարի երդմնակալության արարողությունները տեղի կունենան այնպիսի վայրերում, որտեղ երբեք չեն անցկացվել նման միջոցառումներ, օրինակ՝ Սվանեթիում և Փոկայում՝ Փարվանա լճի հարակից տարածքում:
Անկախության օրվան նվիրված միջոցառումը կավարտվի ՍՈՒ-25 տեսակի կործանիչի թռիչքով: Ամբողջ օրվա ընթացքում տեղի կունենան համերգներ, որոնք կցուցադրվեն ուղիղ եթերով: