Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի կուսակցության շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 29-ին: Ըստ AMBEBI.GE-ի, շնորհանդեսը կմեկնարկի Թբիլիսիում՝ 18:00-ին:
Նախկին վարչապետը կներկայացնի կուսակցության անդամներին և կխոսի ապագա ծրագրերի մասին:
Հիշեցնենք, որ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց մի քանի ամիս առաջ: Միևնույն ժամանակ հրաժարական տվեցին նրան թիմակիցները, ովքեր պաշտոններ էին զբաղեցնում կառավարությունում և քաղաքապետարաններում: