Խորհրդարանը դադարեցրել է 3 պատգամավորի լիազորություն

Վրաստանի խորհրդարանն աջակցել է երեք պատգամավորի լիազորությունների դադարեցմանը: Տասներորդ գումարման խորհրդարանի անդամներ այլևս չեն լինի Իրակլի Սեսիաշվիլին և Մարիամ Քվրիվիշվիլին՝ «Վրացական երազանքից» և «Գիրչի» կուսակցության ներկայացուցիչ Սալոմե Մուջիրին:

Իրակլի Սեսիաշվիլին խորհրդարանը լքել է վարչապետի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելուց հետո, Մարիամ Քվրիվիշվիլին՝ Էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար նշանակվելուց հետո: Ինչ վերաբերում է Սալոմե Մուջիրիին, ինչպես կուսակցության անդամ Յագո Խվիչիան է պարզաբանում, նա ի սկզբանե ցուցակում էր այն պատճառով, որ քվոտավորման օրենքը պարտադրում է նախընտրական ցուցակում ամեն երրորդի սեռի տարբերվող լինելը, նրա նպատակը խորհրդարանում հայտնվելը չէր: