Թբիլիսիի կենտրոնում շարունակվում է «Ռիոնիի կիրճի պաշտպանների» ու աջակիցների ցույցը: Ցուցարարներն այսօր ավելի վաղ փակել էին Արդարադատության տան հարակից փողոցը՝ Քուռ գետի աջ ափի ճանապարհը, ինչի հետևանքով քաղաքում երթևեկությունը կաթվածահար էր եղել: Այնուհետև երթով շարժվել են դեպի Ազատության հրապարակ, ինչից հետո էլ տեղափոխվել են Ռուսթավելիի պողոտա, որտեղ և պատրաստվում են մնալ ու փակ պահել կենտրոնական փողոցը:
«Ո՛չ Նամախվան ՀԷԿ-ին», «ո՛չ թուրքերին», — վանկարկել են ցուցարարները, ինչպես նաև կոչ արել համաքաղաքացիներին դուրս գալ փողոց ու միանալ բողոքին:
Թեմայի հետ կապված՝
Ակտիվիստները փակել են Արդարադատության տան տարածքի ճանապարհները
Իշխանությունը ՀԷԿ-ի թեմայով. Վերջնագրերով խոսելն 90-ականներն է հիշեցնում
«Ռիոնիի պաշտպանները», կառավարությունն ու թուրքական ընկերությունը
Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։