Այսօրվանից՝ մայիսի 24-ից Վրաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ «Սինովակ» տեսակի պատվաստանյութով պատվաստումը:
Պատվաստանյութի մասին Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն ասել էր.
«Այս պատվաստանյութը նախատեսված է 18 տարեկանից բարձր անձանց համար: Ինդոնեզական ուսումնասիրություններում այս պատվաստանյութի արդյունավետությունը հասնում է 90 տոկոսի: Մենք չենք սպասի ԱՀԿ-ին, քանի որ առաջին չինական պատվաստանյութի առաջին դեղաչափերը գրեթե սպառված են: Երկրում պատվաստման գործընթացն արդեն աճում է»:
«Սինովակ» պատվաստանյութով պատվաստվելու համար գրանցումը սկսվել է մայիսի 21-ին:
«Սինովակ» պատվաստանյութն, ի տարբերություն Վրաստանում առկա չինական մեկ այլ՝ «Սինոֆարմ» պատվաստանյութի, դեռևս չի ճանաչվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։