Մայիսի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 388 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 337 961 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 9 598 թեստավորում, որից 5 095-ը հակամարմինների արագ թեստով, 4 503 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 357 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 319 956 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 17 մարդ, ընդհանուր՝ 4 639:
Դրականության ցուցանիշը՝ օրական 4.04%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.99%, վերջին 7 օրվանը՝ 4.19%: