Թբիլիսիում կբացվի Մետրոյի թվով 23-րդ կայարանը, որի շինարարությունը ծրագրվել էր դեռեւս 22 տարի առաջ: Թբիլիսիի մետրոպոլիտենի նոր՝ «Համալսարանական» կայանարանի շինարարությունը Վակե-Սաբուրթալո հատվածում կավարտվի հաջորդ տարվա մայիսին՝ հաղորդում է քաղաքային զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունը: Շինարարական աշխատանքները վերսկսվել են 2015-ի հուլիսին, ծրագիրն իրականանում է Ասիական զարգացման բանկի ֆինասնսավորմամբ: Արժեքն` ավելի քան 83 մլն լարի: Ծրագրի շրջանակներում Վաժա-Փշավելա պողոտայից, մինչև «Համալսարանական» կայարան հատվածը կվերականգնվի: Բացի այդ, իրականացված ծրագրի արդյունքում կսկսի գործել Դելիսի և Վաժա-Փշավելա կայարանների միջև երկրորդ թունելը: Կառուցվելու և վերակառուցվելու են վերգետնյա և ստորգետնյա անցումները, Սանդրո Էուլիի փողոցում «Համալսարանական» կայարանի մուտքերը: Երկրորդ գծի շինարարության ավարտը թբիլիսցիներին արագ և անվտանգ տեղաշարժվելու հնարավորություն կտա: Մետրոյի նոր կայարանը կբեռնաթափի վերգետնյա տրանսպորտի հոսքերը և էականորեն կնպաստի քաղաքային տրանսպորտի զարգացմանը,- նշվում է հաղորդագրության մեջ: Վրաստանի մայրաքաղաքային մետրոն շահագործման է հանձնվել 1966 թվականի հունվարի 11-ին՝ դառնալով չորրորդը նախկին ԽՍՀՄ-ում՝ Մոսկովայից, Լենինգրադից, Կիևից հետո: Թբիլիսիի մետրոյի վերջին նոր կայարանը շահագործման է հանձնվել 2000 թվականին: Ներկայումս Թբիլիսիի մետրոպոլիտենը 22 կայարան ունի, որոնք տեղակայված են երկու գծերի վրա՝ Ախմեթելի-Վարկեթիլի և Սաբուրթալո՝ 56 կմ ընդհանուր երկարությամբ: