Վրաստանում գործազրկության մակարդակը 2021-ի առաջին կիսամյակում 3,7-ով աճել է` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Փորձագետները կանխատեսում են, որ առաջիկայում այս թիվն ավելանալու է:
Տղամարդկանց շրջանում, որպես կանոն, գործազրկության ցուցանիշներն ավել բարձր են: Ամբողջ երկրի մակարդակով` զբաղվածությունը նվազել է 4,2 տոկոսով. կանանց դեպքում` 38,2%, տղամարդկանց`դեպքում 60%:
Նոր ստանդարտներով` սեփական տնտեսությունում աշխատողները, որոնք արտադրության մեծ մասն անձնական օգտագործման համար է, այլևս չեն համարվելու ինքնազբաղներ, այլ` գործազուրկներ:
Վրաստանում աշխատունակ բնակչությունը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 48,3% -ը, այս ցուցանիշը տարվա ընթացքում նվազել է երեք տոկոսային կետով: