Վրաստանը մտադիր է սկսել գործածել իսրայելական արտադրության EXO-CD24 դեղամիջոցը` քովիդ հիվանդների բուժման համար` հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
Աշխատանքային այցով Թբիլիսիում է Թել-Ավիվի հիվանդանոցի ղեկավարը, որտեղ ստեղծվել է դեղամիջոցը: Վրաստանի առողջապահության նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են հետագա համագործակցության հեռանկարները:
Ըստ հիվանդանոցի տնօրեն Նադիր Արբերի` EXO-CD24-ը բարձր արդյունավետություն է ունեցել` ինչպես կորոնավիրուսի թեթև, այնպես էլ ծանր ընթացքի դեպքում: Հյուրը հույս է հայտնել, որ դեղամիջոցը կօգնի նաև Վրաստանի` մեծ թվով քաղաքացիների:
Լուսանկարը` ԱՆ-ի ֆեյսբուքյան էջից