Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, չինական Sinovac պատվաստանյութով պատվաստման համար Վրաստանի 18 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիների գրանցումը կմեկնարկի մյուս շաբաթվանից:
«Կոնկրետ ամսաթվի մասին Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնը կհայտարարի մի փոքր ուշ: Սինովակը սպասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ճանաչմանը: Արդեն հրապարակվել է փորձագետների նախնական եզրակացությունը, ըստ որի` դրական են գնահատվում Սինովակի արդյունքները: Կարծում ենք` շուտով այն կճանաչվի, իսկ 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար այն հասանելի կդառնա մյուս շաբաթվանից»,- ասել է Գաբունիան:
Սինովակ պատվաստանյութն, ի տարբերություն Վրաստանում առկա չինական մեկ այլ՝ Սինոֆարմ պատվաստանյութի, դեռևս չի ճանաչվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։