Մի քանի ժամից ԱՄՆ-ում պարզ կդառնա 45-րդ նախագահի անունը:
Այս պահի դրությամբ (Թբիլիսիի ժամանակով 11:00), երեքշաբթի օրը տեղի ունեցած նախագահական ընտրություններում առաջատարը Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփն է: Նրա ստացած ձայները ԱՄՆ-ի նահանգների մեծ մասում գերազանցում են Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին տրված քվեների թիվը:
Հիշեցնենք` ԱՄՆ-ում ընտրություններն անցնում են ոչ թե ուղիղ քվեարկությամբ, այլ նահանգներում գործող Ընտրիչների կելեգիայի միջոցով: Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է կելեգիայի 538 ընտրիչներից առնվազն 270-ի ձայները: Վերջին տվյալներով (11:00), Դոնալդ Թրափն ունի 247 ընտրիչի աջակցություն, իսկ Հիլարի Քլինթոնը՝ 215:
Հատկանշական է, որ ինչպես ընտրությունների ընթացքում տեղեկացնում էին ամերիկյան լրատվամիջոցները` վկայակոչելով դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ներկայացուցչին, Քլինթոնը պատրաստում է ելույթի երկու տեքստ` հաղթանակի ու պարտության: