Կիևում Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի Արտաքին գործերի նախարարները ստորագրել են «Ասոցացված տրիո» հուշագիրը:
Հուշագիրը ենթադրում է ԵՄ-ի հետ ասոցացված երեք պետությունների արտաքին գերատեսչությունների համակարգված ու համագործակցման ձևաչափի ստեղծում, ինչի նպատակը Եվրոպական ինտեգրման հետագա խորացումն է:
Հուշագրում երկրները համաձայնում են, որ նրանց վերջնական նպատակը ԵՄ անդամագրությունն է ու պարտավորություն ստանձնում կատարել բոլոր պարտականությունները` վերջնական նպատակին հասնելու համար:
Ասոցացված եռյակը հետագայում կհամագործակցի Եվրահանձնաժողովի հետ, ինչպես նաև պարբերաբար խորհրդատվություններ կանցկացնի: