Թբիլիսիի կենտրոնական Պեկինի փողոցում տեղակայված հանրակացարանում հրդեհ է բռնկվել: Հրդեհից վնասվածներ չկան, սակայն 5-րդ հարկից կին է ընկել: Փորձագետները պարզում են՝ կինը նետվել է, թե՝ ընկել:
Այս պահին հրդեհը չեզոքացված է: Փրկարարներին հաջողվել է այրվող շենքից հանել քաղաքացիներին, այդ թվում՝ 1 երեխայի: Հրդեհը բռնկվել է շենքի մի մասում: Շենքի բնակիչների խոսքով՝ պատճառը հոսանքի կարճ միացումն է եղել:
Տեղում աշխատել է հրշեջ-փրկարարական 14 մեքենա: