Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ երկրում սահմանված երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը կրճատվում է: Այսօրվանից՝ մայիսի 17-ից երկրում տեղաշարժի արգելքը կգործի երեկոյան 23:00-ից մինչև 05:00-ն:
Չնայած Վրաստանում դեռ չի կայունացել համաճարակային իրավիճակը, կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել է զբոսաշրջության ոլորտին ավելի մեծ հնարավորություններ տալու և տնտեսությունը վերականգնելու համար:
Սահմանափակումների մեղմացման հետ մեկտեղ ըստ կառավարության, խստացվում է ուժի մեջ եղած սահմանափակումների վերահսկումը: