Վրաստանում մի շարք սահմանափակումների հետ կապված Կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել:
Երկրում շաբաթ-կիրակի օրերին արգելված էր սրճարանների գործունեությունը, դրանք գործում էին միայն առաքման համակարգով: Այսուհետ, երկրի մասշտաբով հանգստյան օրերին կգործեն բացօթյա սրճարանները:
Որոշումը կայացվել է տուրիստական ոլորտը զարգացնելու նպատակով:
Սահմանափակումների մեղմացումն ուժի մեջ է մտնում այսօրվանից: