Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, այսօր Համաշխարհային բանկի հետ կստորագրվի համաձայնագիր, ըստ որի` Վրաստանը 85 միլիոն եվրոյի արտոնյալ օգնություն կստանա համաճարակից տուժած ձեռնարկություններին աջակցելու համար:
«Համաշխարհային բանկի հետ այսօր կստորագրվի համաձայնագիր, որով մեր երկիրը 85 միլիոն եվրո արտոնյալ օգնություն կստանա համաճարակից տուժած միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների համար: Նախագիծը ենթադրում է արագ վճարման նորարարական համակարգի ձևավորում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Նրա խոսքով, նախագիծը վերահսկելու է Վրաստանում էկոնոմիկայի նախարարության «Արտադրիր Վրաստանում» ՍՊԸ-ն: