Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, մայիսի 17-ի օրվա երկրորդ կեսից մինչև մայիսի 19-ը ներառյալ երկրում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, ուժեղ քամի, ծովում՝ 2-3 բալանոց փոթորիկ:
Օդերևութաբանների կանխատեսմամբ, սպասվող ուժեղ տեղումները հնարավոր է նպաստեն Վրաստանի գետերի վարարմանը և լեռնային շրջաններում ձնահյուսերի ու սողանքների առաջացմանը: