Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության գործակալությունը պատրաստվում է հանդես գալ ոլորտը կարգավորող օրենքում մի շարք փոփոխությունների առաջարկով։ Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեն:
«Ես գործակալությանը հանձնարարել եմ առավել խիստ կետեր մշակել՝ պայքարելով մշակութային արժեքները աղավաղող գործողությունների դեմ։ Այս առիթով օրինագծում մի շարք փոփոխություններ կլինեն, որոնք նախապես կներկայացվեն հանրային լայն քննարկման»: Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն: