Վրաստանում կարգելվի առանց հատուկ թույլտվության անտառից հավաքած հատապտղի վաճառքը:
Համապատասխան փոփոխություններ են արվել «անտառօգտագործման կարգում», որոնք սահմանափակում են կոմերցիոն նպատակով օգտագործել անտառային ռեսուրսները: Միաժամանակ` նոր կարգը չի արգելում սեփական օգտագործման համար հատապտուղ հավաքել:
«Անտառային օրենսգրքի» փոփոխությունները Խորհրդարանն ընդունել է 2020-ի մայիսին, նորամուծությունների մեծ մասն ուժի մեջ է մտել 2021-ի հունվարից:
Ըստ վերջին տվյալների` Վրաստանում 2,7 միլիոն հեկտար տարածք անտառային ծածկույթ է: