Այսօրվանից, մայիսի 13-ից Վրաստանում վերականգնվում է ուսումնական գործընթացը: Սովորական ռեժիմով աշխատանքը վերսկսում են դպրոցական և նախադպրոցական հաստատությունները:
Միջգերատեսչական խորհրդի որոշմամբ, կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով երկրում մարդկանց տեղաշարժի նվազեցման համար մայիսի 4-11-ը հայտարարվեց ոչ աշխատանքային օրեր:
Ոչ աշխատանքային օրերին չէր աշխատում նաև հանրային տրանսպորը, որի աշխատանքը այսօր նույնպես վերականգնվեց: