«Պայքարը անկախությունից դեպի ազատություն շարունակվում է, և մենք միասին կհաղթենք» ,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին` բանակի կուրսանտների հուշարձանի մոտ:
Երկրի ղեկավարը Անվտանգության խորհրդի քարտուղարի, նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների և Պաշտպանության նախարարի հետ միասին հարգանքի տուրք է մատուցել` պսակ դրելով հուշարձանին: «95 տարի առաջ մեր նախնիները սկսել են պայքար Խորհրդային միությունից` երկրի ազատագրման համար:
70 տարի անց մեր սերունդը կարողացավ հաղթել և ստեղծել անկախ Վրաստան: Այսօր պայքարը անկախությունից դեպի ազատություն շարունակվում է, և այս պայքարում մենք հաղթելու ենք միասին» -հայտարարել է Վրաստանի նախագահը:
Լուսանկարները` Վրաստանի նախագահի պաշտոնական էջից: