Այսօրվանից, մայիսի 13-ից Վրաստանի քաղաքներում վերականգնվում է հանրային տրանսպորտի աշխատանքը, որն արգելված էր մայիսի 3-ից` կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ:
Կորոնավիրուսի վարակման դեպքերի աճի պատճառով սահմանված արգելքը չէր վերաբերում միջքաղաքային տրանսպորտին:
Վարակի պատճառով, երկրում հանրային տրանսպորտը չէր աշխատում նաև 2020 թվականի նոյեմբերի 28-ից մինչև 2021 թվականի փետրվարի 8-ը: