ՀՀ-ում կայացել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը: Ղարիբաշվիլիին դիմավորել է նրա հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանը: Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի կառավարության աշխատակազմը: Հնչել են երկու երկրների պետական հիմները:
Հիշեցնենք, այսօր՝ մայիսի 12-ին մեկնարկեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը ՀՀ:
Ղարիբաշվիլիին կհյուրընկալի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո դեմ-առ-դեմ հանդիպումը կշարունակվի ընդլայնված ձևաչափով:
Հանդիպման ավարտից հետո ծրագրված է Ղարիբաշվիլիի և Փաշինյանի միասնական հայտարարությունը ԶԼՄ-ների համար:
Վրաստանի վարչապետի հետ ՀՀ է մեկնել նաև Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Ղարիբաշվիլին Հայաստան այցելել է 2014-ին` վարչապետի, իսկ 2020-ին Պաշտպանության նախարարի պաշտոնում: Երկու այցի ընթացքում էլ նա խոսել է բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների խորացմանը միտված Վրաստանի մտադրությունների մասին: 2019-ին Գախարիան ևս վարչապետի պաշտոնում պաշտոնական այց է կատարել ՀՀ: