Վրաստանի այն քաղաքացիները, որոնք հնարավորություն չունեն պատվաստման համար առցանց գրանցվելու, կարող են դա անել՝ զանգահարելով հատուկ ստեղծված թեժ գծի հեռախոսահամարին` 15 22:
Նշված համարին զանգահարելով` քաղաքացիները նաև կարող են կապ հաստատել պետական այլ թեժ-գծերի հետ՝ հանրային անվտանգության կառավարման կենտրոնի՝ 112 և միասնական կառավարական թեժ գծին՝ 144
Նշենք, որ Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Ապրիլի 5-ից պատվաստման համար կարող են գրանցվել նաև 55 տարեկանից բարձր քաղաքացիները: Պատվաստումն ընթանում է երկու՝ Pfizer և AstraZeneca տեսակի պատվաստանյութով:
Մայիսի 4-ից երկրում մեկնարկեց 18 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը չինական «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութով:
Ապրիլի 19-ից Վրաստանում սկսվեց պատվաստման համար համընդհանուր գրանցում: Առողջապահության նախարարության կողմից հատուկ ստեղծված՝ https://www.moh.gov.ge/covid-chart/register գրանցման հարթակում քաղաքացիներն իրավունք ունեն մի քանի տեսակի (նվազագույնը 1, առավելագույնը՝ 3) պատվաստանյութ ընտրել և դրանց առկայության դեպքում արդեն պատվաստվել: