Մարգվելաշվիլին փաստաբանների վերապատրաստման կենտրոն է բացել

 

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին փաստաբանների օրվա առիթով պաշտոնապես բացել է փաստաբանների վերապատրաստման կենտրոն: Նախագահի պահուստային ֆոնդից հատկացված միջոցներով բացված ժամանակակից տեխնիկայով հագեցած կենտրոնում նոյեմբերի 8-ին նախագահը հանդիպել  է Վրաստանի   փաստաբանների ասոցիացիայի անդամների հետ:

«Բոլոր այն դեպքերում, երբ փաստաբանների նկատմամբ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում որևէ կարգի  ճնշում գործադրվի, ես ընդգծված կաջակցեմ նրանց: Ես միշտ ձեր կողքին եմ և պատրաստ եմ աջակցել համապատասխան քաղաքական հայտարարություններով, քանի որ մենք նույն գործն ենք անում: Իմ  հիմնարար առաքելությունը Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանումն է, ինչն իրականում դուք անում եք ամենօրյա ռեժիմով»,- ասել է Մարգվելաշվիլին՝ նկատելով, որ փաստաբանի նկատմամբ ցանկացած ճնշում ինքը  ընկալում է  որպես ճնշում այն արժեքների վրա, որի պաշտպանությունը սահմանված է սահմանադրությամբ:

Վրաստանի փաստաբանների ասոցիացիան փաստաբանի մասնագիտության զարգացման գործում հատկապես մեծ ներդրում ունենալու համար Գիորգի Մարգվելաշվիլիին պարգևատրել է  Լուարսաբ Անդրոնիկաշվիլիի անվան շքանշանով: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան