Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն խոսել է այն մասին, արդյոք կարելի է ալկոհոլ ընդունել պատվաստվելուց հետո:
Ըստ Գամկղրելիձեի` ալկոհոլ ընդունել կարելի է, բայց չափի մեջ:
«Վրաստանում երևի ամենաակտուալ հարցն է՝ ե՞րբ կկարողանամ խմել: Այս հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ: Ինչպես վրացիներս ենք սիրում «լավ խմել», պատվաստվելուց հետո բավական երկար ժամանակ նպատակահարմար չէ: Ես էլ եմ բժիշկ ու այս հարցին պատասխանում եմ, որ մի բաժակ խմել կարելի է ցանկացած ժամանակ, սակայն մեր սիրած ձևով՝ մեկ-երկու շիշ խմել չարժե: Չափի մեջ ալկոհոլը երբեմն դեղ է, սակայն մեծ չափով ալկոհոլ ընդունելու դեպքում կարող եք խնդիրներ ունենալ»,- ասել է Գամկղրելիձեն: