Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման համար որևէ նախադրյալ չկա. Էլոշվիլի

 

Վրաստանի Էներգետիկայի նախարար Իլիա Էլոշվիլին նոյեմբերի 8-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ էլեկտրաբաշխիչ «Telasi», «Energo-Pro Georgia» և ջրամատակարարման «Georgian Water and Power»  ընկերությունների կողմից հաջորդ տարի մատակարարվող ջրի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխման համար որևէ նախադրյալ չկա:

Նախարարի խոսքերով, սակագների որոշման պատասխանատվությունը կրում է Էներգետիկայի և ջրամատակարարման  հարցերը կարգավորող  հանձնաժողովը: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան