«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար

Նինոծմինդա քաղաքում բացվող «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիա-խմբակը հայտարարում է ընդունելություն 10 տարեկան և բարձր դպրոցականների համար: Խմբակի նպատակն է դպրոցահասակ երեխաներին սովորեցնել՝

Ռոբոտաշինություն
Ծրագրավորում
3D մոդելավորում
Խաղերի ստեղծում
Անիմացիայի ստեղծում

Գաղափարները կյանքի կոչելու ցանկության դեպքում  գրանցվել հնարավոր է զանգահարելով  խմբակավար Վեներա Սեյրանյանի հեռախոսահամարին՝ +995574175571 կամ երեխայի տվյալները և ծնողի հեռախոսահամարը (անուն, ազգանուն, ծննդյան թիվ/ամիս/ամսաթիվ) ուղարկելով veneraseyranyan@gmail.com էլ. հասցեին:
Խմբակին հնարավոր է գրանցվել նաև ուղարկելով էլեկտրոնային հայտ` https://clck.ru/UYtfF

«ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայում ուսումն ԱՆՎՃԱՐ է:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել վերոնշյալ հեռախոսահամարով։
«ԱրՄաթ» ինժեներական ծրագրավորման լաբորատորիա-խմբակների գործունեությանը և սաների արդեն իսկ հասած հաջողություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2I73hez:

Նինոծմինդայում «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի հիմնադրման ծրագիրը իրականացվում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (բարերար Արմեն Ղարսլյան), Նինոծմինդայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու، Ռաֆայել Ջավախ Ղարսլյանի անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործընկերությամբ: