Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, այսօր՝ մայիսի 5-ին, պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան:
Պաշտոնական այցի շրջանակներում «Զագուլբայի» պալատում Ղարիբաշվիլին կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Վրաստանի վարչապետը կհանդիպի նաև իր ադրբեջանցի գործընկեր Ալի Ասադովի և Ադրբեջանի Միլիմեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:
Վարչապետի հետ միասին պաշտոնական պատվիրակության մեջ է նաև Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին:
Հիշեցնենք, Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարին վարչապետ ընտրվելուն պես հայտարարել էր, որ առաջին այցը կկատարի Ադրբեջան: