Վրաստանի կառավարությունն այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ոչ աշխատանքային օրեր է սահմանել, ըստ այդմ` այսօրվանից` մայիսի 4-8 և 10-11-ն ընկած ժամանակահատվածում երկրում հանգստյան օրեր են հայտարարված:
Հանգստյան օրերին կգործեն արդարադատության տները, կգործի միայն միջհամայնքային տրանսպորտը, ինչպես նաև ազգային բանկն ու մի շարք այլ ծառայություններ, որ ներկայացնում ենք ստորև՝
- Բուժհաստատությունների ծառայություններ, որոնք իրականացնում են քովիդ միջոցառումներ, այդ թվում՝ կանխարգելում, ախտորոշում, բուժում
- Դեղագործական գործունեություն
- Ստացիոնար ծառայություն մատուցող բուժհաստատություններ ու առաջնային առողջապահական կենտրոններ
- Շուրջօրյա սոցիալական հաստատություններ
- Պարենի արտադրություն, իրացում
- Ցամաքային բեռնափոխադրումներ
- Երկաթուղային ու օդային բեռնափոխադրումներ
- Օդանավակայաններ
- Փոստի ու առաքման ծառայություն
- Ջրամատակարարման, էներգամատակարարման, էլեկտրաէներգիայի ու գազի մատակարարման, իրացման, տեղափոխման ծառայություններ
- Պարտադիր կարանտինի գոտում ներգրավված աշխատակիցներ
- Շինարարություն
- Թաղման հետ կապված ծառայություններ
- Մետաղագործություն
- Թափոնների կառավարում
- Գյուղատնտեսության ծառայությունների մատակարարում
- Շրջանային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության կազմում նախագծերի իրականացում